Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում
Ադրբեջանի ռազմածովային ուժերի ռազմանավերի ջոկատի, մարտական աջակցության ու մատակարարման նավերի, ծովային ուժերի ջոկատի մասնակցությամբ մարտավարական զորավարժություններ են սկսվել: Այս մասին տեղեկանում ենք Minval.az կայքից:
Զորավարժությունների նպատակն է պաշտպանելու Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքները: Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է բարելավել հրամանատարների և անձնակազմի հմտությունները մարտական գործողություններ կազմակերպելու և մարտերում ուժերը վերահսկելու հարցում, ինչպես նաև ստուգել նավերի պատրաստակամությունը մարտական առաքելություններ կատարել միայնակ և որպես տակտիկական խմբի մաս:
Զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով և կավարտվեն հունիսի 23-ին: