Սերխիո Ռամոսը մտադիր է տեղափոխվել «ՊՍԺ»
Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, ով օրեր առաջ հեռացավ Մադրիդի «Ռեալից», մտադիր է կարիերան շարունակել «ՊՍԺ»-ին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ռամոսն առաջարկներ ունի «Մանչեսթեր Յունայթեդից» և «Չելսիից»,սակայն իսպանացին առավել հակված է Փարիզ տեղափոխությանն տարբերակին։
Ընդգծենք, որ Ռամոսը նոր ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։