Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Վազող տողեր

Ժողովուրդը ներեց Նիկոլ Փաշինյանին և՛ պարտությունը, և՛ նվաստացումը. Коммерсантъ

Հայաստանի խորհրդանական ընտրությունների գլխավոր արդյունքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահպանեց իշխանությունը: 

Коммерсантъ-ի վերլուծաբան Մաքսիմ Յուսին խորհել է այն մասին, թե դա ինչպիսի հետևանք կունենա երկրի, տարածաշրջանի և հայ-ռուսական հարաբերությունների համար: 

Նրա հոդվածն ամբողջությամբ՝ ստորև.

«Հայաստանում ընտրությունների արդյունքները, որոնք ավարտվեցին Նիկոլ Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անվերապահ հաղթանակով Մոսկվայում շատերին անակնկալի բերեցին, քանի որ այդ մարդիկ առաջնորդվում էին կեղծ վարկանիշներով և կեղծ հարցումներով, որոնք հաջողություն էին կանխատեսում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին: Այժմ պարզ է, թե ինչպիսին էր այդ հարցումների իրական նպատակը: Փաստորեն դա նախընտրական քարոզարշավի մի մաս էր, և սոցիոլոգների անվան տակ աշխատել են PR մասնագետները՝ անճանաչելիորեն փոխելով իրական պատկերը:

Կարծես թե ընդհանուր առմամբ, Հայաստանում իրավիճակի վերաբերյալ մեր շատ հայրենակիցների տեսակետը նույնպես խիստ աղավաղված է: Ինչպիսի՞ն էր պատկերը արտաքին դիտորդի համար, որը ներգրավված չէր ներհայկական հարցերում: Փաշինյանը պարտված քաղաքական գործիչ է, խորհրդանիշն ու մեղավորը հայոց պատմության ընթացքում հայերի կողմից երբևէ կրած ամենանվաստացուցիչ ու ցնցող պարտություններից մեկի: Կատարվածը ցնցող է հատկապես հաղթարշավի, ազգային ոգու վերելքի ֆոնին, որը նկատվում էր 1990-ականներին, երբ Հայաստանը հաղթեց Ադրբեջանին

Իսկ հիմա այդպիսի ջախջախում, բառացիորեն բոլոր կետերով, առանց հնարավորության: Տրամաբանությունը հուշում է, որ դրա համար պատասխան պետք է տա առաջնորդը, որը պատերազմի նախօրեին վարում էր անպատասխանատու և անխոհեմ քաղաքականություն՝ միաժամանակ հրահրելով Բաքվին և մարտահրավեր նետելով Մոսկվային՝ միակ պոտենցյալ դաշնակցին, որն ընդունակ է կանխել հակամարտությունը կամ կանգնեցնել այն սկզբնական փուլում: Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Կրեմլի մոտ նման ցանկություն չառաջանա, և ահա ցավոտ արդյունքը: 

Բայց պարադոքսն այն է, որ, ինչպես պարզվեց, իրավիճակը Հայաստանի ներսում ընդգծվում է հետևյալ կերպ.

«Քոչարյանն ու այսպես կոչված ղարաբաղյան կլանի այլ ներկայացուցիչներ, որոնք երկիրը ղեկավարում էին Փաշինյանից առաջ, նույնիսկ ավելի մերժված են, քան նա»:

Այս մարդկանց մեղադրում են կոռուպցիայի, բռնապետական բարքերի մեջ, որոնցից հասարակությունը հոգնել է: Հայկական ընդդիմության խնդիրն այն է, որ Փաշինյանի դեմ պայքարելով, այն չկարողացավ գտնել նոր դեմքեր: Նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ ընդդիմության խորհրդանիշներն էին, հասարակությանը պետք չեն նրանք: Նրանց համար Փաշինյանը չարյաց փոքրագույնն է:  Հայերը պատրաստ են ներել նրան և պարտությունը և նվաստացումը: Եվ դա ժողովրդի որոշումն է, ինչքան էլ որ այն կողքից անտրամաբանական, անհեթեթ ու մազոխիստական թվա: 

Երկրի հարևանները՝ ինչպես գործընկերները, այնպես էլ թշնամիները, ստիպված են լինելու հաշվի նստել այս ընտրության հետ: Իսկ հայ ժողովրդին կարելի է մեկ բան խորհուրդ տալ՝ որքան հնարավոր է շուտ ազատվել պատրանքներից: Նվաստացումները, զիջումները, փոխզիջումները չեն վերջանա: Հնարավոր է, որ դրանք նոր միայն սկսում են. սա է այն բոլոր պետությունների և ժողովուրդների ճակատագիրը, որոնք պարտվել են պատերազմում: Ո՛չ բացառություններ, ո՛չ հրաշքներ չեն պատահում: 

Վաղ, թե ուշ, ստիպված կլինեն զիջումների գնալ Բաքվի հետ և՛ սահմանային հարցերում, և՛ տրանսպորտային միջանցքի հարցում, որը պետք է անցնի Հայաստանով` Նախիջևանը կապելով Ադրբեջանի մնացած  մասի հետ: Դրանք հենց այն զիջումներն են, որոնց Փաշինյանը համաձայնեց ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանագիր կնքելիս: Տհաճ է, զզվելի, նվաստացուցիչ, բայց այդ կետերը պետք է իրականացնել:

Եվ սրա համար, թերևս առանց գիտակցելու, քվեարկեցին այն մարդիկ, որոնք Փաշինյանին հաղթանակ պարգևեցին ընտրություններում»: