Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Քաղաքականություն

Փաշինյանի ձեռքը սեղմելիս Ուրիխանյանը «մոռացա՛վ» Արցախը, Սյունիքը, պատերազմը, բայց իր հասցեին վիրավորական ելո՞ւյթն էլ մոռացավ (արխիվային տեսանյութ)

Եվ այսպես. արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլևս անցյալ են, արդյունքները՝ գրեթե հայտնի: Հայտնի են նաև ծաղրածուները, որոնց նետել էին  ընտրապայքար՝ կապիկություն անելու: 

Իսկ այդ շարքը երկար փնտրել պետք չէ. վարչապետի պաշտոնական կայք մուտք գործելուն պես էկրանին հայտնվում են երջանիկ դեմքով կիսատղամարդիկ, ովքեր ընտրություններից առաջ սրած ատամներով քննադատում էին օրվա իշխանությանը, իսկ այդ ֆոնին հրեշտակ երևալու համար՝ նաև նախկիններին: 

Նրանցից փոքր-ինչ բարոյականները չէին թաքցնում, որ Փաշինյանի գրպանի թաշկինակն են՝ պատրաստ են օգտագործվելու և դեն նետվելու այն պահից, երբ այլևս պետք չեն գա: Մյուսները՝ առավել անբարոները, իբրև թե Փաշինյանի իշխանության քննադատներն էին, բայց պարզվեց՝ ավելի կեղտոտ թաշկինակներ են, քան մյուսները: Ավելին՝ նրանք իրենց վրայի կեղտը փորձել են քսել նաև այն մարդկանց վրա, ովքեր հավատացել են իրենց, սատարել: 

Այս երկրորդ սորտի խմբում նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ձեռամբ «մարդ դարձած» Տիգրան Ուրիխանյանն է, ում լայն հանրությունը սկսեց ճանաչել իբրև «երիտասարդ կնոջ դեմ գործ տվող»: Եվ առհասարակ, Ուրիխանյանի կենսագրությունը անպատվաբեր է՝ նա մեկ Ծառուկյանի հետ էր, մեկ լքում էր նրան, երբ վտանգի հոտ էր զգում: 

Թերևս Ուրիխանյանին ամենալավը բնութագրել է հենց այն նույն Նիկոլ Փաշինյանը, որին այսօր նա երջանիկ ժպիտով քծնում էր: Ի դեպ, ոչ վաղ անցյալում՝ ընդամենը 1 տարի առաջ: 

Մեջբերենք Փաշինյանի խոսքը.

«Ես ուզում եմ ցավով արձանագրել, որ այս դահլիճում կան դեռևս մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված Կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով։ Ընդ որում՝ խոսքը այնպիսի մարդկանց մասին է, որոնց քաղաքական կարիերան հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակներում անվանում են «ղազագիր»։ Հիմա պարզվում է՝ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագայում, երբ որ հարգալից չլինելը իրենց համար կարող է կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել։ Եվ ես ուզում եմ ասել, որ սա անընդունելի է, և համոզված եմ, որ հայ ժողովուրդն այս «ղազագրի» վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալողների վզներից բռնելու է ու դուրս շպրտի այս դահլիճից»:

Եվ ահա, Փաշինյանից այսպիսի խոսքեր լսած դեպուտատն այսօր խոնարհաբար հաշտվել է այս բառերի հետ, թե «այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագայում, երբ որ հարգալից չլինելը իրենց համար կարող է կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել»:

Թե ինչ սպառնալիքի տակ է Ուրիխանյանը կզվել Նիկոլի առաջ, հայտնի չէ, բայց հայտնին ու տգեղն այն է, որ նա փաստի առաջ է կանգնեցրել նաև այն մարդկանց, ովքեր հավատացել են իրեն, ընդգրկվել նրա ցուցակում կամ սատարել նրան՝ փաստորեն, հարվածի տակ դնելով իրենց հեղինակությունը ևս: Նրանցից մեկն, օրինակ, Արա Աբրահամյանն էր, ում ելույթներից ակնհայտ էր, որ նա որևէ կերպ Փաշինյանի հետ համագործակցության գնացող չէ, որովհետև Փաշինյանը պատերազմ է տանուլ տվել, կյանքեր ու հայրենիք է կործանել, Աբրահամյանն անընդհատ խոսում էր սահմանային վիճակից, ու Փաշինյանի այլ, շատ մեղմ ասած, թերություններից, որոնց դիմաց նա առնվազն պետք է հեռանար իշխանությունից: 

Իսկ Ուրիխանյանը ժպտում է Փաշինյանին՝ թերևս թիկունքից խոցելով Աբրահամյանին: 

Իսկ Ուրիխանյանը մոռացել է, որ իրեն «ղազագիր ստորագրած» է անվանել ընդամենը թուրքի ղազագիր ստորագրած մեկը...

Ուրիխանյանն իր ձեռքով բռնում է մի ձեռք, որը ստորացել է թուրքի առաջ ու հայրենիք հանձնել, ասել է թե՝ իր ստորագրությունն է դրել Նիկոլի ստորագրության կողքին: 

Ուրիխանյանը դեռևս օրեր առաջ լքում էր հեռուստաբանավեճն այն պարզ պատճառով, որ Փաշինյանին ու նախկիններին չի կարող հարցնել, թե՝ ինչու մեր ժողովուրդը լավ չի ապրում: Իսկ այսօր Ուրիխանյանը Փաշինյանի աչքերին նայելով, հարցրե՞լ է՝ ինչու մեր ժողովուրդը լավ չի ապրում:

Մի բան էլ մուննաթ է գալիս, թե՝ «Ինքնահավան մեծամտությամբ կարծիք հայտնողներին առաջարկում եմ, որ կարծիք հայտնեին ամսի 20-ին ընտրատեղամաս մտնելուց»։

Եվ ինչ լավ է, որ սրա հարցում իմաստուն էր մեր ժողովուրդը. ինչո՞ւ ընտրել ստորացողի առաջ կրկնակի ստորացողին, եթե գոնե կարելի է «առաջին ձեռք» ստորացածին ընտրել: 

NEWSPRESS.am