Վարչապետի գալուց բոլորս ոտքի կանգնենք. ուղիղ եթերը միացել էր ժամանակից շուտ (տեսանյութ)
Այսօր՝ մինչ կառավարության նիստի սկսվելը, արդեն միացված էր ուղիղ եթերը և լսելի էր խոսակցությունը:
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը բարձրախոսով հորդորեց կառավարության անդամներին ոտքի կանգնել, երբ Նիկոլ Փաշինյանը ներս մտնի:
Նրանք ականջալուր եղան և ոտքի կանգնեցին Փաշինյանի ներս մտնելուն պես: