ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կողմից տեսնում է ագրեսիվ գործողություններ․ Սերգեյ Լավրով
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կողմից տեսնում է ագրեսիվ գործողություններ, իսկ Մոսկվան բաց է երկխոսության համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայի միջազգային անվտանգության համաժողովում։
Լավրովը մասնավորապես ընդգծել է․ «Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի շփման գծի ողջ երկայնքով ռազմական սպառնալիքի նվազեցմանն ուղղված մեր կառուցողական առարկայական հատուկ առաջարկները սեղանին են եղել գրեթե երկու տարի, բայց դրանց պատասխաններ չկան: ՆԱՏՕ-ն չի ցանկանում հաղորդակցվել ընդհանրապես խաղաղ ճանապարհով»։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն շուրջ երկու տարի չի կարողանում դիտարկել Ռուսաստանի այն հատուկ առաջարկները, որոնք փոխանցվել են զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով: