Եվրամիությունը պետք է երկխոսության ձևաչափեր ստեղծի Ռուսաստանի և նրա նախագահի հետ․ Անգելա Մերկել
Եվրամիությունը պետք է երկխոսության ձևաչափեր ստեղծի Ռուսաստանի և Ռուսաստանի նախագահի հետ վիճահարույց խնդիրները լուծելու համար։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:
Մասնավորապես, Մերկելը կոչ է արել ստեղծել ընդհանուր ռազմավարական շահերի օրակարգ Մոսկվայի հետ, օրինակ՝ կլիմայի պաշտպանության, խաղաղության և անվտանգության, Լիբիայի և Սիրիայի հակամարտությունների կարգավորման ոլորտում:
Ընդգծենք, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները սրվեցին 2014 թվականից՝ Դոնբասում տիրող իրավիճակի ֆոնին, որից հետո Արևմուտքւ սկսեց պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։