Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Վազող տողեր

Մենք ընտրեցինք պարտությունը. Գեղամ Նազարյան

Նիկոլն ամենալկտի և ստոր ձևով կեղծել է ընտրությունների արդյունքները: Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խոմբի անդամ Գեղամ Նազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս մասին են վկայում զինվորների մասնակցությամբ խայտառակ քվեարկության կադրերը, այս մասին են վկայում բազմաթիվ մարդկանց պատմածները տեղամասերում մեծ թվով անծանոթ ընտրողների առկայության մասին, այս մասին են վկայում վարչական ռեսուրսի ամենաբիրտ գործադրումը, բայց որքան էլ տարօրինակ հնչի, այստեղ ամենագլխավոր հարցը սա չէ, այլ այն, որ այնուամենայնիվ, մեր կողքին ապրող բազմաթիվ մարդիկ (տարբեր գնահատումներով մոտ 400 հազար), որոնք ձեռքերը թաթախելով զոհված տղերքի արյան մեջ, քվեարկեցին մեր երկիր պատերազմ և պարտություն բերած ուժի և նրա առաջնորդի օգտին:

Աշխարհը զարմացած է: Աշխարհը գրանցել է մինչ այժմ չտեսնված երևույթ. պարտված, երկիր աղետ և ծանր պարտություն, արհավիրք ու աղետ բերած առաջնորդը ստանում է հարյուր հազարավոր ձայներ: Նա ստանում է քվեներ, երբ իր պատճառով դեռ հարյուրավոր գերիներ ունենք, երբ հարյուրավոր անհետ կորածներ ունենք, երբ թարմ են զոհված տղերքի շիրիմները, երբ դեռ այս ու այնտեղ տղերքի մասունքներն են գտնում, երբ հիվանդանոցներից մեկի նկուղում պարկերի մեջ գտնվող տղերքի մարմիններն էին իրար գլխի լցված:

Հոգեբույժներն այս երևույթն անվանում են պարադոքսալ փուլ, երբ ինչ որ մեկի կամ ուժերի ազդեցության տակ գտնվող ամբոխը կարող է մահը ընդունել որպես ուրախություն, պարտությունը՝ հաղթանակ, սովը՝ լիություն, անպատվությունն՝ արժանապատվություն: Ընդգծենք, սակայն, որ սա առաջին դեպքն է, երբ պարադոքսալ փուլում գտնվող ամբոխը պարտությունից, դաժան պարտությունից հետո որոշում է պետության ճակատագիրը ու աջակցում աղետ բերած ուժին:

Մենք, բանական մարդիկ, այս երկրով ապրող մարդիկ թերագնահատեցինք այդ մարդկանց ազդեցությունը: Մենք այդպես էլ չհավատացինք, որ մեր կողքին այդքան շատ են նրանք, որոնք կուլ գնացին վարչախմբի պատրաստած և մատուցած ամենաանհեթեթ ստերին, որոնք տարածվում էին թե հանրայինով, թե որոշ լրատվական կայքերով, թե տարատեսակ անվանումներով յութուբյան ալիքների միջոցով: Մենք՝ բանական մարդիկ ծիծաղում էինք յութուբյան այդ ալիքների տարածած նյութերի վերնագրերի վրա («Էրդողանը ծնկաչոք Նիկոլին խնդրում է չգրավել ամբողջ Թուրքիան», «Ալիևը ներողություն է խնդրել Փաշինյանից», «Հրաշք, Նիկոլը գերիներին վերադարձնում է», «Քոչարյանը գերիներին պահում է իր նկուղում», «Քոչարյանը Զատկի տոնից առաջ հրահանգել է գնել բոլոր հավկիթները և դրանք կոտրել մի բաց դաշտում», «Երևանում խմելու ջուրն անջատել է Քոչարյանը»), չհավատալով, որ կգտնվեն մարդիկ, որոնք դրանք լուրջ կընդունեն: Մենք չէինք պատկերացնում, որ այդքան շատ կլինեն նրանք, որոնք կհավատան ամենաանհեթեթ լուրերին, օրինակ, որ Քոչարյանը դեռ 1999-ին է վաճառել Շուշին, որ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը դեռ 1990 թվականին են որոշել «սարքել Նիկոլի գլխին», որ մինչև 2018 թվականը մարդիկ վախեցել են անգամ կարծիք հայտնել, իսկ երեխաներին էլ կարուսել կարողացել են տանել միայն «հեղափոխությունից» հետո: Այս բոլոր օրինակները կամ քարոզարշավում հանդիպած իրական դրվագներ են, կամ մեծ դիտողականություն ապահովված ռեպորտաժների գլխագրեր: Մենք չհավատացինք, որ նման մարդիկ կան, և որ նրանք այսքան շատ են: Մենք լուրջ չընդունեցինք նաև այն պնդումները, որ կան հանրային միավորներ (կրոնակաաղանդավորական և այլ տիպի), որոնց անդամները քվեարկում են պարզապես իրենց առաջնորդի հրահանգով, առանց մտածելու, թե ինչ են անում կամ ինչու են անում: Իսկ առաջնորդները հրահանգ և ֆինանսավորում ստանում են իրեն աստվածը գիտի, թե որտեղից։

Հիմա աշխարհը մեզ նայում է քամահրանքով, արհամարհանքով։

Այս արտահերթ ընտրությունները նրա համար էին, որ մենք աշխարհին այլևս չներկայանանք պարտված և ստորացված մարդու դեմքով, բայց մենք հիմա ներկայանալու ենք ոչ միայն այդ դեմքով, այլ այդ դեմքին հարյուր հազարներով ձայն տված ազգի կամ ժողովրդի կերպարով՝ դրանից բխող ամենածանր հետևանքներով:

Նրանք, ովքեր քվեարկել են վարչախմբի վերարտադրության օգտին նկատելու են, որ շաքարի կիլոգրամն արդեն հինգ հարյուր դրամ է, բայց դեռ իներցիայով ասելու են, թե սա հներն են անում, հետո արդեն երեխաների համար կոշիկ գնելուց ֆինանսական խնդիրների են բախվելու ու կրկին հիշելու են հներին, իսկ մի օր էլ, երբ հասկանան կամ ստամոքսը հուշի, որ թերսնվում են՝ նոր կսկսեն հայացքներն ուղղել գործող վարչախմբին։ Այս ամենը լինելու է ամիսներ անց, բայց սա արդեն կարևոր չէ:

Նրանք, ովքեր ամեն օր ադրբեջանցի զինվորների ցինիկ հայացքների ներքո երթևեկում են Գորիս-Կապան ճանապարհով, գնացին ու ձայն տվեցին նիկոլի գլխավորած ուժին: Սա արդեն պետք է հոգեբույժները բացատրեն: Եվ նրանք, ովքեր գիտեն, որ նիկոլը ադրբեջանցի զինվորին բերելու և կանգնեցնելու է Ազատամուտի, Ոսկեպարի, Կիրանցի գլխին՝ կրկին քվեարկեցին նրա օգտին: Մի՞թե ժողովուրդը ընտրել է ինքնաոչնչացման ճանապարհը: Այո, ընտրել է, բայց չգիտակցելով: Նրանք պարադոքսալ փուլում են և չեն գիտակցում ինչ են անում, իսկ նիկոլը գիտակցում է: Հիշո՞ւմ եք հայտնի մուլտֆիլմի պարադոքսալ փուլում գտնվող առնետներին, որոնք լսելով Նիլսի նվագի ձայնը, դրա հետևից գնացին և խորտակվեցին լճակում: Հիմա մեզ հետ նույնն է տեղի ունենում:

նիկոլը պատրաստվում է Հայաստանի ռազմավարական նշանակության բոլոր ճանապարհները հանձնել թուրքին, նա պատրաստվում է անողոք պայքար մղել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ և այն կազմաքանդել, նա պատրաստվում է վերացնել ամեն հայկականը:

Կարո՞ղ ենք կանխել այս ամենը: Ընտրություններից առաջ կարող էինք միանշանակ պնդել, որ՝ այո, հեռացնելով այս վարչախմբին: Իսկ հիմա, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում այդ այո-ն ասելն ու գրելը շատ բարդ է: Ինչպես ասես՝ այո, երբ շուրջ բոլորդ ապրում են մարդիկ, որոնք ապրում են ստի աշխարհում, ովքեր հավատում են ամենաանհեթեթ ստին և վտանգի գիտակցում չունեն:

Կլինի՞ հրաշք: Մարդիկ կհասկանա՞ն, որ իրենց խաբել են և կնետվե՞ն փողոց: Այս սցենարին դժվար է հավատալ: Եթե 44-օրյա պատերազմից հետո, եթե այդ պատերազմին հետևած խայտառակ իրադարձություններից հետո այս զանգվածը փողոց դուրս չեկավ, հիմա առավել ևս դուրս չի գա: Փողոց դուրս չի գա նաև բժշկի կալանավորումից հետո, այն բժշկի, որը հարյուրավոր կյանքեր է փրկել: Սա ենք մենք: Ընդունենք այս փաստը և …

Մենք ունենք այն, ինչ ունենք և կրկին իրավիճակը փորձելու են փրկել նրանք, ովքեր երեկ և այսօր էին փորձում, իսկ թե ինչ կստացվի, արդեն կախված է ոչ միայն պայքարող մեր տեսակից, այլ նաև աշխարհաքաղաքական շարունակվող դասավորություններից:

Հ.Գ. Չեմ կարող չնշել իմ վերջին բացահայտման մասին. պարզվում է, որ ընդդիմադիր բազմաթիվ գործիչների, եթերներից հայրենիքի մասին խրոխտ խոսողների, միտինգներում իրենց պատռողների մի զգալի մասի պայքարը՝ մանդատի համար էր։ Ասում եմ այն՝ ինչը տեսնում եմ իմ աչքով։