Ադրբեջանը Սանասարում (Կուբաթլու) բացել է նոր զորամաս
Հունիսի 24-ին Ադրբեջանը նոր սահմանապահ զորամաս է բացել Սանասարում (Կուբաթլու)։ Այս մասին տեղեկանում ենք Minval.az-ից։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը ելույթ ունենալով այս կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ, շնորհավորել է անձնակազմին ծառայության մեկնարկի կապակցությամբ:
Արարողությունից հետո ստուգվել են զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության հետագա բարձրացման և անձնակազմի անվտանգության ապահովման աշխատանքները, տեղի է ունեցել հանդիպում սահմանապահների մարտական կետերում ծառայող սահմանապահների հետ, և սահմանվել են զինծառայողների ծառայության, մարտական և կենցաղային պայմանները։