Պատահաբար գտա Մենուայիս նոթատետրը՝ ապշեցի. Կարին Տոնոյանը որդու նոթատետրից գրառում է հրապարակել
Կարին Տոնոյանը որդու՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի նոթատետրից գրառում է հրապարակել.
«Պատահաբար գտա Մենուայիս նոթատետրը. ապշեցի, նա երբեք բանաստեղծություն չի գրել, բայց վերջին էջում Հիսուսին էր նկարել ու հակառակ էջին գրել.
Երբ շատ հարցեր դեռ չեն լուծված,
Ու աշխարհն է ալեկոծված,
Հզոր բանակ ունենալու
Կարիք ունի հայը խաչված:
Մենք աչք չունենք օտար հողի,
Թող աշխարհում անդոր տիրի,
Բայց ով ձգտի մեր հողերին,
Հայոց բանակին դեմ կառնի:
Պատրաստ է միշտ մեր բանակը
Կռվում շահել հաղթանակը,
Քիչ է թեկուզ մեր քանակը,
Կեցցե հայոց կուռ բանակը...
Խաբեցիիին, խաբեցին մեզ ու մեր բանակին, Մենս, խաբեցին ու տվեցին մեր հողերն էլ, մեր հավատն ու պատիվն էլ........»