ԱՄՆ-ն Աֆղանստանում կթողնի մի քանի հարյուր զինվորական
Միացյալ Նահանգները Աֆղանստանից զորքերի հիմնական մասը դուրս բերելուց հետո այնտեղ կթողնի մի քանի հարյուր զինվորական: Այս մասին հայտնում է AP-ն` վկայակոչելով իր աղբյուրներին։
Զինվորականները կմնան դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար։ Աֆղանստանում կմնա մոտ 650 ամերիկացի զինվորական: Բացի այդ, ԱՄՆ մի քանի հարյուր լրացուցիչ զորքեր կմնան Քաբուլի օդանավակայանում, հնարավոր է մինչ սեպտեմբեր, որպեսզի օգնեն թուրքական զորքերին պահպանել անվտանգությունը:
ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից պաշտոնական դուրսբերումը սկսվեց մայիսի 1-ին և կտևի մինչև սեպտեմբերի 11-ը։