Ադամ Շիֆն անդրադարձել է Բաքվում դատվող հայ ռազմագերիների հարցին
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Բաքվում դատվող հայ ռազմագերիներին։ Այս մասին տեղեկանում ենք կոնգրեսականի ֆեյսբուքյան էջից։ Նա մասնավորապես գրել է․
«Ռազմագերիներին դատապարտելը միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտում է և դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Ադրբեջանն ակնհայտորեն անտեսում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը»,-նշել է Շիֆը։
Շիֆը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է անհետևանք չթողնի Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները և կրկին գործի դնի այն արգելքները, որի համաձայն չի թույլատրվում ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունը Բաքվի ռեժիմին: