6 ամսից պիտի գաս Միշա, ի՞նչ եմ անելու... հետ արի բալես խելագարվում եմ. զոհված հերոսի մոր գրառումը
Արցախյան 44-օրյա պատեզամի զոհված հերոս Միշա Գրիգորյանի մայրը՝ Աննա (Շուշան) Թամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անցած տարի, հենց այս նույն օրը, իմ Միշա գնացիր Արցախ։ Պարզվեց պիտի ծառայությունդ շարունակես Հադրութում։ Ուրախ էիր ու չընկճվեցիր, որ տեղափոխում են, քեզ համար տարբերություն չկար, թե որտեղ ես ծառայելու, չէ՞ որ բանակի գերազանցիկի համար կապ չուներ ծառայության տեղը, ամեն տեղ էլ գերազանցիկը գերազանցիկ է։
Չթողեցիր գանք Արմավիրի զորամասում տեսնենք քեզ, նեղություն չէիր ուզում կրենք, իսկ արձակուրդները չեղարկելու համար COVID-ը լավ պատճառ էր, այդպես էլ չկարողացանք տեսնենք իրար։
Միայն կարոտն էր խանգարում, բայց դա էլ չազդեց լավ ծառայությանդ վրա թանկս։ Այդտեղ էլ դարձար քաջարի մարտիկ իմ ուրիշ, իմ յուրահատուկ, իմ հզոոր...
6 ամսից պիտի գաս Միիիշ, ի՞նչ եմ անելու...
Սպասում եմ քեզ իմ թանկ, հրաշք, իմ ամենա-ամենա...
Կարոտում եմ, շատ եմ կարոտում։
Ամեն օր Աստծուն խնդրում եմ, որ սխալմունք լինի ՄԻԻԻՇՍ
Երանի կարողանայինք տեղերով փոխվեինք բալեեես
Հետ արի բալեես խելագարվում եմ»...