Ջո Բայդենը Ջեսիկա Սթերնին կնշանակի ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության հատուկ ներկայացուցիչ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ջեսիկա Սթերնին կնշանակի ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության հատուկ ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակը, հաղորդում է CNN- ը:
Ներկայումս Սթերնը «Ուղղակի գործողության» գործադիր տնօրենն է։ Դա միջազգային կազմակերպություն է, որը պաշտպանում է ԼԳԲՏ համայնքի իրավունքները ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտերկրում:
Նա կլինի այս պաշտոնում նշանակված երկրորդ անձը: 2015-ից 2017 թվականներին Ռենդի Բերին Բարաք Օբամայի վարչակազմում ԼԳԲՏ համայնքի իրավունքների հատուկ բանագնացն էր: Դոնալդ Թրամփի օրոք այս պաշտոնը թափուր էր: