Հրազդանում մի քանի շենքերի ջրամատակարարումը կվերականգնվի վաղը. «Վեոլիա Ջուր»
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 12:00-ից մինչև հունիսի 27-ին ժամը 12:00-ը կդադարեցվի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 15-17 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: