Ինչո՞ւ չստացվեց կոմունիկացիան քաղաքացու հետ. «Հայրենիք» կուսակցության խոսնակն իրենց անելիքների մասին
Կանցնի այս մի քանի օրն էլ... մարդկանց միջի մաղձն ու զայրույթը փոքր ինչ կսփոփվի և հնարավորություն կստեղծվի նորից այն վերածելու աշխատանքի էներգիայի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:
«Մենք վերլուծում ենք մեր բացթողումները. ինչո՞ւ չստացվեց կոմունիկացիան քաղաքացու հետ՝ չնայած բոլոր խոսացված հանգամանքներին...
Մենք հանդես կգանք ավելի որակյալ դիրքերից...կքայլենք ավելի արագ, կցատկենք ավելի բարձր, կլինենք ավելի ուժեղ...
Մնացածը խոսակցություններ են..
Citius, Altius, Fortius!»,-գրել է Հակոբյանը: