Օդեսայում սկսվել են «Sea Breeze-2021» զորավարժությունները
Այսօր Օդեսայում տեղի կունենան «Sea Breeze-2021» միջազգային ռազմական վարժանքների բացման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ֆեյսբուքյան էջը։
«Sea Breeze-2021» զորավարժությունը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 10-ը Սեւ ծովում: Դրան ներգրավելու են 5000 զինծառայողներ և 32 նավեր: «Թույլ տվեք Ուկրաինայի ռազմածովային ուժերի անունից շնորհավորել ձեզ «Sea Breeze-2021» միջազգային զորավարժությունների բացման կապակցությամբ», - ասել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Օլեքսիի Նեյժպապան:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ զորավարժությունների քողի ներքո ՆԱՏՕ-ն Ուկրաինային կմատակարարի ժամանակակից զենք, որը հետագայում կփոխանցվի Դոնբասի զորքերին և ազգային գումարտակներին: