Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեվենը խնդրել է երկրի խորհրդարանի նախագահին իրեն ազատել կառավարության ղեկավարի պաշտոնից: Հայտնում է Bloomberg-ը:
Քաղաքական գործիչը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ 349 պատգամավորներից 181-ը նրան անվստահություն հայտնեցին: Լեվենը հնարավորություն է ունեցել կազմակերպել արտահերթ ընտրություններ, բայց նա ասել է, որ, հաշվի առնելով երկրում համաճարակաբանական իրավիճակը, այս որոշումը սխալ կլինի:
Շվեդիայում հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2022 թվականին: Մինչ այդ խորհրդարանի նախագահը փորձելու է կազմել նոր կառավարություն: Եթե չորս փորձերից հետո դա ձախողվի, երկրում վաղաժամ քվեարկություն կանցկացվի: