Մեծ Բրիտանիայում տարածվել է կորոնավիրուսի նոր շտամը
Մեծ Բրիտանիայում հաստատվել են կորոնավիրուսի «Լյամբդա» շտամը, որն ավելի վաղ հայտնաբերվել էր Պերուում, Չիլիում, Արգենտինայում և լատինաամերիկյան մի շարք այլ երկներում։ Այս մասին տեղեկանում ենք Express-ից։
Կորոնավիրուսի այս նոր շտամն ավելի արագ է տարածվում։ Գիտնականները նշում են նաև, որ նոր շտամի վարակման դեպքում մարդիկ ունենում են բարձր ջերմություն և հազ։
Ընդգծենք, որ շտամի ուսումնասիրությունները շարունակվում են։ Բժիշկները փորձում են պարզել վիրուսային հիվանդության բոլոր մանրամասները։