Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան սեպտեմբերին կանցկացնեն համատեղ զորավարժություններ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանի բանակը մանևրելու կարողությունները զարգացնելու համար Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հետ միասին կանցկացնի զորավարժություններ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Real TV-ն։
Հասանովը մասնավորապս նշել է. «Նախատեսվում է, որ զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբեր ամսին, որին կմասնակցի 3 երկրների զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները»։
Հասանովը կարևորել է և նշել, որ մի շարք ադրբեջանցի սպաներ ռազմական կրթություն ստանում են հենց Թուրքիայում։