Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Այս անգամ էլ ոտքի է կանգնել Նորատուսը. մինչև ե՞րբ

Փաստ է, որ Հայաստանում արդարադատության համակարգում լուրջ բացթողումներ ու թերացումներ կան, ինչը չի հերքում նաև երկրի բարձրագույն ղեկավարը։ Բայց թե ինչո՞ւ համակարգը կարգավորելու ուղղությամբ որոշիչ քայլեր չեն ձեռնարկվում, անհասկանալի է։
Արդարադատության դեմ հերթական բողոքի ակցիան այս անգամ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակչության կողմից էր։ Անպատասխան մնալով համապատասխան իրավասու մարմինների կողմից՝ մարդիկ իրենց ձայնը լսելի դարձնելու համար դիմել էին ծայրահեղ քայլի` փակել էին Երևան-Վարդենիս ավտոճանապարհը։

Բողոքի հիմնական մեխն ուղղված էր Գեղարքունիքի մարզի դատախազության և դատախազ Արսեն Արսենյանի դեմ, ով, ըստ համայնքի բնակիչների՝ չարաշահում է պաշտոնեական դիրքը, մարդկանց անհիմն կալանավորում է։ Մարդիկ մի քանի անգամ դիմել են դատախազություն, սակայն պատասխան չստանալով որոշել են իրենց ձայնը լսելի դարձնելու և արդարության հասնելու համար հրապարակավ բողոքել։

Գյուղացիների դժգոհությունը վերաբերում է Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Օհանյանի վերաբերյալ քրեական գործին։ Համագյուղացիների կարծիքով նրա նկատմամբ շատ խիստ պատիժ է կիրառվել։

Ի՞նչ է տեղի ունեցել։

2015թ.-ի նոյեմբերի 10-ին ոստիկանության Մարտունու բաժին ներկայացված դիմումների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Արմենի Օհանյանի կողմից խուլիգանություն կատարելու փաստի առթիվ։ Կարեն Արմենի Օհանյանը ձերբակալվել է: 2015 թվականի նոյեմբերի 13-ին Կարեն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով. «խուլիգանություն», որը նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում։

Հենց այս հոդվածի կիրառումն էլ առաջացրել է համագյուղացիների վրդովմունքը։ Նրանց կարծիքով, նման ծանր պատիժ սովորաբար կիրառվում է այն դեպքերում, երբ անձին հասցվում է ծանր մարմնական վնասվածք, իսկ այս դեպքում՝ պահանջում են, որպեսզի կիրառվի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասը, որն առավել մեղմ պատիժ է սահմանում։

Հայաստանն, իր բնակչության թվի համեմատ, այն պետությունների շարքում է, որտեղ բանտերը գերծանրաբեռնված են։ Ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ ոչ դիտավորյալ կատարված հանցագործությունների համար միայն տուգանվում են, Հայաստանում, շատ դեպքերում, ամենաչնչին զանցանքի համար անգամ խափանման միջոց է ընտրվում կալանքը։ Հոգեբաններն այն տեսակետին են, որ բանտային այն պայմաններում, որտեղ պատիժ են կրում կալանավորները, մարդիկ ոչ միայն չեն վերադաստիարակվում կամ վերափոխվում, այլ ընդհակառակը, կորցնում են մարդկային դեմքը։ Եթե նկատի ունենանք նաև այն, որ պատիժը կրելուց հետո, որպես կանոն, նրանք չեն կարողանում ինտեգրվել հասարակության մեջ, ստացվում է, որ թեթև հանցանք կատարած անձինք մի քանի տարի ազատազրկումից հետո դատապարտվում են ամբողջ կյանքով։

Երկրի Նախագահը, քաղաքացու հետ հայտնի զրույցում, դատական համակարգի բարեփոխումները կապեց Սահմանադրական փոփոխությունների հետ։

Սահմանադրությունը փոփոխվեց, բայց արդյոք կառողջանա համակարգը։ Ե՞րբ…