Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Վազող տողեր

Պատգամավորներից մեկն ինձ ասում էր՝ մի ասա ճշմարտությունը Ծառուկյանին. Զոհրաբյանը խոսել է ԲՀԿ-ի ներքին ինտրիգներից (տեսանյութ)

Ես մնում եմ շնորհակալ Գագիկ Ծառուկյանին, որ ինքն ինձ բերեց քաղաքական ասպարեզ և հնարավորություն տվեց կայանալ՝ որպես քաղաքական գործիչ: Այո եղել են խմբակցությունում մարդիկ, ովքեր հստակ աշխատել են իմ և Գևորգ Պետրոսյանի դեմ: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նրանք Ֆեյսբուքում գրում էին կեղտոտ նյութեր ու տանում էին պարոն Ծառուկյանին էին ներկայացնում՝ որպես հասարակության կարծիք Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պետրոսյանի մասին»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց, որ իր համար կանխատեսելի չէր, որ «Բարգավաճ Հայաստանը» չի անցնի խորհրդարան, սակայն ինքը գիտեր, որ կուսակցությունը հավաքելու է նվազագույն տոկոսներ՝ 6,5%, առավելագույնը՝ 7 տոկոս:

«Երբ Գագիկ Ծառուկյանը սոցիոլոգիական հարցումներ էր պատվիրում, ես գիտեմ՝ երիտասարդներից ովքեր էին այդ հարցումներն անում, ու ներկայացնում մինչև 27 տոկոս արդյունք: Ես գիտեմ նաև պատգամավորության թեկնածուներ՝ առաջին տասնյակում, որ գնում էին մարզեր և տեսնում էին պրոբլեմը ու երբ նրանց ասում էին՝ գնացեք, Ծառուկյանին ասեք, նրանք ասում էին՝ մեզ պե՞տք ա, միևնույն է մենք առաջին հնգյակում ենք, վեցնյակում ենք, իրենց մնացածը չէր հետաքրքրում, իրենց պետք էր ունենալ մանդատ: Ես հիմա ասում եմ բաց, և ես իրավասու չեմ խորհուրդ տալու Գագիկ Ծառուկյանին, բայց ճանաչում եմ նրան և այն մարդկանց, ովքեր իրեն մատուցում էին միայն կոմֆորտ սուտ: Նրանցից մեկն ինձ անընդհատ ասում էր՝ մի ասա ճշմարտությունը, ասա այն ինչ-որ ուզում է լսել»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորն էկրաններից դիմեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և հիշեցրեց իրենց վերջին հանդիպումից դրվագ.

«Իմ շատ հարգելի պարոն Ծառուկյան, հիշո՞ւմ եք՝ մեր վերջին հանդիպման ժամանակ ասացի, որ ձեզ չեմ խաբելու, ես ձեզ չեմ ստելու, ես ձեզ չեմ ասելու, կոմֆորտ սուտ, ես Ձեզ ասելու եմ ճշմարտությունը: Ցավոք սրտի, Ձեր կողքին եղած մարդիկ նախընտրեցին կոմֆորտ, շաքարակալած սուտը: Ցավոք, «Բարգավաճ Հայաստանը» մնաց անպաշտպան մերկ իրականության հետ:

Նա ընդգծեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ ոմանք Ծառուկյանին ոչ միայն չեն ներկայացրել խնդիրները, այլև խոստացել են մի քանի հազար ձայներ բերել, և ամենաքիչ ձայներն են ապահովել: