Ռուսաստանում կորոնավիրուսից ռեկորդային թվով մահեր են գրանցվել, Մոսկվայում համաճարակային իրավիճակը գնահատվում է «ծայրահեղ ծանր»
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահերի ռեկորդային՝ 652 դեպք է գրանցվել համավարակի տարածումից ի վեր: Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, հայտնել են երկրի օպերատիվ շտաբից:
Մասնավորապես, Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է 121 մարդ: Նախորդ օրը մայրաքաղաքի հիվանդանոցներում մահացել է 124 մարդ. դա ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ընթացքում: Իշխանությունների գնահատականով՝ իրավիճակը քաղաքում «ծայրահեղ ծանր է»: Նոր մաքսիմումներ գրանցվել են նաև հոսպիտալացվածների և վերակենդանացման բաժանմունք տեղափոխվածների շրջանում: Միաժամանակ, աճում է նաև պատվաստումների տեմպը:
Երկրում COVID-19-ից մահացածների թիվը հասել է 134 545-ի:
Ռուսաստանում ընդհանուր առմամբ, 85 շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 493 557 դեպք, առողջացել է 4 984 037 մարդ: