Ջրամատակարարման դադար հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ի ժամը 07.00-ից մինչև ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների՝
Կոտայքի մարզի քաղաք Աբովյանի 3-րդ, 4-րդ և 5-րդ միկրոշրջանների, Հատիսի 2 շենքի, Ուսանողական և Հանրակացարանային թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: