Ուժային կառույցներում կադրային ջարդ է սկսվում. ով կազատվի աշխատանքից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, եւ արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։
Սակայն մենք տեղեկացանք, որ ուժային կառույցներում և հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, եւ Մելիքյանը նրանցից առաջինն է: Այսինքն՝ առաջիկայում ականատես ենք լինելու ուժային համակարգում կարդային ջարդի, եւ մինչեւ այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, եւ նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: