Ամիսներ շարունակ Ծարավ աղբյուր փողոցով կոյուղաջուրը գետի պես հոսում է՝ տեր կանգնող չկա (տեսանյութ)
Արդեն տևական ժամանակ է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի Ծարավ աղբյուր փողոցում կոյուղաջրերի գետ է հոսում։ Իհարկե աննկարագրելի գարշահոտությամբ՝ տեղանքը վերածվել է ճահճուտի։
Այնպիսի տպավորություն է, որ այս հարցով պատկան մարմինները չեն զբաղվում։
Բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո, երեկ՝ հունիսի 29-ին, մասնագետներն եկան, բզբզեցին, հեռացվեց տարածքում հավաքված աղբը, իսկ կոյուղաջուրն ավելի ակտիվ սկսեց դուրս գալ գետնի տակից ու գարշահոտությամբ լցնել տարածքը։
Գետի նման հոսող կոյուղուջուրը Ծարավ աղբյուրի փողոցով հասնում է մինչև Թբիլիսյան խճուղի։