Արցախի ՊԲ համալրման, մարտունակության վերականգնման հարցը շարունակում է «օդում կախված մնալ». Աբրահամյան
Առաջնային հարցը, որ շարունակում է «օդում կախված մնալ», Արցախի Պաշտպանության բանակի համալրման, մարտունակության վերականգնման, թիրախային փոփոխությունների և անվտանգային նոր միջավայրի կառուցումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը։
«Զորացրման գործընթացը մեկնարկել է՝ բարի վերադարձ մեր տղերքին։
Առաջնային հարցը, որ շարունակում է «օդում կախված մնալ», Արցախի Պաշտպանության բանակի համալրման, մարտունակության վերականգնման, թիրախային փոփոխությունների և անվտանգային նոր միջավայրի կառուցումն է։
Անհրաժեշտ է Արցախի և Հայաստանի անվտանգության երկարաժամկետ ռազմավարություն մշակել, որից էլ պետք է բխի հայկական զինուժի բարեփոխումների հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև՝ ձևավորվի դաշնակից, բարեկամ երկրների հետ հարաբերությունների օրակարգը»,- գրել է Աբրահամյանը։