Կարմիր շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմը շուտով ընդհանրապես չի օգտվելու. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի վարած քաղաքականությանը նշեց, որ Ադրբեջանի կողմից լկտի վարք է նկատվում, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս։
«Արցախի հետ կապված որևէ կուլիսային պայմանավորվածությունից ինքը տեղյակ չէ, իսկ Արցախի ապագան դրական է լինելու»,-նշեց Բեգլարյանը և հավելեց, որ Կարմիր շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմը շուտով ընդհանրապես չի օգտվելու։
Իսկ թե ինչու է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցել Խծաբերդն ու Հին Թաղերը, Բեգլարյանը նշեց, որ իր համար էլ է այդ հարցը բաց, այդ հարցերին պետք է պատասխաններ տրվեն, բայց ինքը տեղեկացված և լիազորված չէ, որ կարողանա պատասխանել այդ հարցերին։