Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Միջազգային

Աշխարհում անկայունության նոր տարածաշրջան է ուրվագծվում. Թուրքիան ևս կիզակետում է․ արաբագետ

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աշխարհում անկայունության նոր տարածաշրջան է ուրվագծվում. Թուրքիան ևս կիզակետում է․․․

Արդեն կանխատեսելի ապագայում կրկին աշխարհում ամենաանկայուն տարածաշրջանի վերածվելու ընդգծված միտում է արձանագրվում Աֆղանստանում։ ՆԱՏՕ-ի և ամերիկյան զորքերի դուրսբեման ֆոնին թալիբների և կառավարական ուժերի միջև ակտիվացած ռազմական բախումները հիմնականում առաջինների օգտին են։ Թալիբները վերահսկողության են ձգտում հատկապես սահմանային հատվածներում և ռազմավարական նշանակության այլ շրջաններում։

Քարտեզին նայելիս՝ պարզորոշ երևում է, որ հարավասիական այս կարևոր երկրում քաոսի հրահրումը կամ առնվազն դրան անուղղակիորեն նպաստելը նաև աշխարհաքաղաքական նշանակության նոր ծրագիր կարող է լինել՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական հիմնական դերակատարների միջև արձանագրված լարվածության դինամիկան։ Աֆղանստանում հակամարտությունն ուղիղ սպառնալիք է Իրանին, Չինաստանին, ՀԱՊԿ գոտուն։

Բացի այդ, հաշվի առնելով պատմական «Խորասան» տարածաշրջանի նշանակությունը իսլամական ծայրահեղական խմբավորումների գաղափարախոսությունում, մեծ հավանականությամբ Աֆղանստանը կարող է կրկին վերածվել ժամանակակից ջիհադիստական պայքարի առանցքային թատերաբեմի, որի դրևորումները ևս արդեն իսկ զգացնել են տալիս «Ալ-Կաիդայի» և «Իսլամական պետության» ակտիվացմամբ։

Վերոնշյալի համատեքստում, ինչն է ուշագրավ՝ ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո էլ Աֆղանստանում մնալու և այդ երկրում ծավալվող գործընթացների վրա ազդելու հնարավորություն ունենալու լրջագույն հավակնություններ է ցուցաբերում Թուրքիան՝ այս պահին դեռևս ձգտելով ստանձնել Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովումը։

Բացի այդ, հիմք ընդունելով թուրք-պակիստանյան սերտ հարաբերությունները և Իսամաբադի ազդեցության լծակները թալիբների վրա, կասկածից վեր է, որ Անկարայի ծրագրերն Աֆղանստանում շատ ավելի խորքային են՝ դարձյալ հաշվի առնելով այդ երկրի աշխարհագրական դիրքն ու նրան հարևան տարածաշրջաններում Թուրքիայի ունեցած հավակնությունները։ Ընդ որում, չի կարելի բացառել նաև, որ «Շուշիի համաձայնագրի» ստորագրումից հետո չի բացառվում Ադրբեջանի ներգրավում ևս աֆղանական գործընթացներին։

Իսկ որ նման բազմաքայլ սցենարն (Թուրքիայի ներգրավմամբ այլ գործողություններին որոշակի նմանությամբ) Անկարայի արտաքին քաղաքականության օրակարգում է, այդ մասին իր վերջին ելույթներից մեկում բաց տեքստով ուղիղ ակնարկել է Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը՝ նշելով. «…Վերջին օրերին Շուշի գնացինք և այնտեղ մեր եղբայրների հետ կիսեցինք ազատագրման ուրախությունը: Այժմ նույն մոտեցմամբ այլ վայրերում նոր քայլեր անելու նախապատաստություն ենք տեսնում: Եթե Թուրքիան իր սահմաններից դուրս այսպիսի հզոր անվտանգային գոտի չկարողանա ձևավորել, մեր հայրենիքի մեջ մեզ ո՛չ հանգիստ կտան, ո՛չ էլ կթողնեն բարօր ապրել»»։