Թագուհի Թովմասյանը դատի է տվել Լենա Նազարյանին՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել «իդիոտկա» բառի համար
ԱԺ անկախ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի դեմ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 30-ին և նույն օրը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին։
Թագուհի Թովմասյանը պահանջում է պարտավորեցնել Լենա Նազարյանին՝ հրապարակային ներողություն խնդրել վիրավորանք համարվող արտահայտության համար և փոխհատուցում վճարել։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթի ընթացքում, որով պատգամավորը բարձրաձայնել էր մի շարք օրակարգային և անվտանգային հարցեր, Նազարյանը նրան «իդիոտկա» է անվանել, ինչից հետո Թովմասյանը պահանջել էր ներողություն խնդրել, սակայն Նազարյանը հրաժարվել է՝ լրագրողների հետ զրույցում հայտարարելով, թե չի պատրաստվում ներողություն խնդրել, հակառակը՝ հայտարարել էր, թե Թագուհի Թովմասյանը պետք է ներողություն խնդրի։