Շնորհակալ եմ վարչապետի աշխատակազմի անձնակազմին՝ ծանր ամիսներին կատարած տքնաջան և անտրտունջ աշխատանքի համար. Թորոսյան
Վարչապետի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեսբուքյան էջում տեղեկացրել է, որ դադարեցնում է իրականացնել իր լիազորությունները, նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ:
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօրվանից դադարեցնում եմ իրականացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։
Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մեր երկրի համար այս վճռորոշ ժամանակաշրջանում վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ինձ վստահելու համար:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմի ողջ անձնակազմին՝ այս ծանր ամիսներին իրենց կատարած տքնաջան և անտրտունջ աշխատանքի համար:
Շնորհակալ եմ նաև կառավարության մյուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:
Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին հաջողություն եմ մաղթում հետագա գործունեության մեջ»,- գրել է Թորոսյանը։