Եղվարդում 31-ամյա կնոջ կողմից 60 տարեկան տղամարդուն սպանելու ժամանակ մեքենայում եղել է 2 տարեկան երեխա. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Եղվարդում 31-ամյա կնոջ կողմից մոտ 60 տարեկան տղամարդուն սպանելու դեպքից: Կինը իրավապահներին պատմել է, որ գտնվել է տղամարդու հետ արտաամուսնական կապի մեջ: Հուլիսի 2-ին հանդիպել են, զրուցել, ժամանակ անցկացրել, իսկ ավելի ուշ ինքը տղամարդուն սրբիչով խեղդամահ է արել:
Ի դեպ, ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն, մեքենայում, որտեղ 31-ամյա Աշխենը խեղդամահ է արել Սամվել Առաքելյանին, գտնվել է 2-ամյա երեխա, ասել է թե երեխան ականատես է եղել դեպքին:
Նշենք, որ հուլիսի 2-ին, ժամը 01.28-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ քաղաքի հուշարձանի մոտ ոստիկան մոտենա, ինքը մարդ է սպանել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում ՝ «Օպել» մակնիշի մեքենայի մեջ, հայտնաբերել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Սամվել Առաքելյանի դիակը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: