Կովերին ուղարկում ենք հեռու արոտավայր, որ կորուստը չտեսնենք. Սիբիրախտի նոր օջախ՝ Իսահակյան գյուղում (լուսանկարներ)
Սիբիրախտի դեպքեր են գրանցվել նաև Շիրակի մարզի Իսահակյան գյուղում։ «Ազատության» փոխանցմամբ, գյուղ ելումուտը հսկողության տակ է։ Անասուններ են անկել, ևս յոթ մարդ տեղափոխվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց մաշկի խոցերով։

ԲԿ-ի բժիշկ Կարինե Տոնոյանն «Ազատության»-ն ասել է, որ նրանց մեծ մասը զբաղվել է մորթով, մսի մշակմամբ։
Վարակաբանի գնահատմամբ, իսահակյանցիների վիճակը լավ է, նրանք ապաքինվում են։
Սիբիրախտի առաջին դեպքերը գյուղում արձանագրվել են հունիսի 29-ին: Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկ օր առաջ առավոտյան անասնագոմում կախվել է գյուղի անասնաբույժը՝ 70-ամյա Ռուստամ Սիմոնյանը։

Գյուղի բնակիչնեչներն ասում են, որ չեն կարողանում տեսնել, թե ինչպես են աչքների առաջ սատկում կովերը։ Նրանցից մեկն էլ նկատում է, որ հիվանդ կովերին ուղարկում են արոտվայր, որ կորուստը չտեսնեն: Բնակիչների պնդմամբ` սատկած անասուններին այրում են:
