Գրանցվել է կորոնավիրուսի վարակման 125 նոր դեպք և 3 մահ
Հուլիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225464 դեպք, որոնցից 217074-ն առողջացած, 4521-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1100 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2769 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1197651թեստավորում: Երեկ կատարվել է 4973 թեստավորում։
Այսպիսով` հուլիսի 3-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 125 նոր դեպք, 3 մարդ մահացել է։