Սա սահմանային միջադեպ է, որը պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը՝ Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ կապված, «սահմանային միջադեպ» է և չի մտնում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթների մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին գրում է Tacc-ը:
«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն անդամ երկրներից մեկի վրա ագրեսիայի, հարձակման դեպքում։ Այստեղ գործ ունենք սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո զոհեր, կրակոցներ չկան։
Սա սահմանային միջադեպ է, որը պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,-նշել է Զասը և հավելել, որ հակամարտության սրացում չկա: