Վարանդայի եւ Ջրականի շրջաններում հայտնաբերվել եւ տարհանվել է եւս 4 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Այսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն:
Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1595 աճյուն»,- ասված է հաղորդագրությունում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: