Զենքն ու մինչև վերջին ցախը լցրեք մեքենան, որ չթողնենք նրանց. ինչպես են կամավորները լքում դիրքերը նոյեմբերի 9-ից հետո (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ՝ ինչպես է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթից հետո Արագած Ախոյանը կամավորներին մարտական դիրքերում հայտնում, որ պետք է լքեն հենակետը։
«Տղե՛րք, գլուխներդ չկախեք։ Բոլորիցդ շնորհակալ ենք, գլուխներդ չկախեք, ոչինչ վերջացած չէ։ Հիմա պետք է մտածենք մեր երկիրը փլատակներից ոնց ենք դուրս բերելու, այս իրավիճակը ոնց ենք շտկելու ուժեղանալու ենք ու հետ ենք գալու»։