NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Նախկինաֆոբիա». ի՞նչ ազդեցություն ունեցավ այս գործոնը ընտրություններում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․

«Պատերազմի ավարտից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամի արդյունքում հունիսի 20-ին ունեցանք արտահերթ ընտրություններ, սակայն դրանով ճգնաժամն այդպես էլ չհանգուցալուծվեց, այլ հակառակը, իսկ ապագայի մասով անորոշությունները պահպանվեցին։ Նույնիսկ ավելի խորացան: Ընտրություններում գրանցվեցին անտրամաբանական արդյունքներ, քանի որ ցանկացած տրամաբանող, մտածող մարդու թվում էր, թե երկիրը պարտության և կապիտուլյացիայի առաջնորդած իշխանությունները պետք է գլխիկոր հեռանան, բայց դրա փոխարեն նրանք հնարավորություն ստացան կրկին վերարտադրվել։

Ու անգամ շատ արտասահմանյան փորձագետների համար զարմանալի ու ինչ-որ առումով նաև հակաքաղաքագիտական է թվում այս իրողությունը, որ ժողովրդի մեծամասնության քվեն է ստանում հենց նույն ժողովրդի գլխին աղետ բերած քաղաքական ուժը։ Շատերն անգամ դժվարանում են պատմության մեջ հիշել գեթ մեկ դեպք, երբ պետությունը ջախջախման հասցրած և անվտանգության ու պետական ողջ համակարգը քայքայած իշխանությունները շարունակեն ղեկավարել երկիրը։ Եվ պատահական չէ, որ որոշ վերլուծաբաններ էլ փորձում են այս իրողությունը բացատրել այն հանգամանքով, թե ընտրությունների միջոցով հայ ժողովուրդը ցույց է տալիս, որ կորցրել է իր պայքարելու մոտիվացիան, ներուժն ու ինքնապաշտպանական բնազդը։ Իսկ ինչո՞ւ ունեցանք նման արդյունքներ։ Պատճառները, փորձագետների ու քաղաքական գործիչների գնահատմամբ, բազմաշերտ են: Սակայն կան մի քանի գործոններ, որոնք առավել մեծ ազդեցություն ունեցան:
Թերևս պետք է ընդունել, որ ընտրախախտումների ու վարչական ռեսուրսների զանգվածային կիրառման հետ մեկտեղ, ինչպես 2018 թվականի իշխանափոխության ընթացքում, այս անգամ ևս իշխանություններին հաջողվեց խաղալ «նախկինների» ու «ներկաների» բաժանման տրամաբանության ներքո, որքան էլ ներկաների մեջ «նախկիններից» ավելի նախկինները, մեղմ ասած, քիչ չէին: Գործող իշխանությունների կառավարման այս երեք տարվա ընթացքում պատեհ-անպատեհ «նախկինների» հետ կապված թեզերը միշտ շրջանառության մեջ են դրվել։ Եվ եթե ինչ-որ ուղղությամբ իշխանությունները ձախողվում էին, միանգամից սկսում էին օգտագործել այն թեզերը, թե «նախկինները» սաբոտաժի են ենթարկում, դավադրություն են կազմակերպել, որպեսզի իշխանությունները չկարողանան հաջողության հասնել, իսկ իրենք կարողանան հետ վերադառնալ, և այլն։

Նույն կերպ այս թեզերը գեներացվեցին նաև կապիտուլյացիան արդարացնելու համար՝ այն համատեքստում այն լույսի ներքո, թե Նիկոլը մեղք չունի պարտության հարցում, քանի որ «նախկիններն» արդեն համաձայնություն էին տվել կամ ստորագրել էին փաստաթղթեր, որ հողերը պետք է հանձնել, այսինքն՝ նախկիններն արդեն հանձնել էին։ Համաձայն ենք՝ ավելի մեծ հիմարություն դժվար է մտածել: Սակայն, ուզենք, թե չուզենք, մեր հասարակության մեջ կա մի ստվար զանգված, որ ոչ միայն հաճույքով հավատում է այդ կարգի ապուշություններին, այլև ժողովրդական ֆոլկլյորի հանգվույն ճոխացնում ու խորացնում է թեման: Օրինակ՝ Նիկոլին գողացել են ու զենքի սպառնալիքի ներքո ստիպել են ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Գերիներին Քոչարյանն իր «պադվալում» է պահում: Ու նման լիքը ուրիշ բաներ՝ շրիշակից ցածր, ապշեցնելու աստիճան դատարկ ու անհեթեթ, բայց... Որպես, կանոն, նման դատարկախոսություններն ու ասեկոսեներն ավելի դյուրին են ընկալվում որոշակի շերտի մարդկանց կողմից, քան, ասենք, փաստերի հիման վրա լուրջ վերլուծությունը։

Ընդ որում, որքան թեզն անհավանական է, այնքան հավատացողների քանակը մեծ է: Այդպես աշխատել են միշտ, ճոխացրել ու բազմապատկել նույն «նախկինների»՝ առանց այդ էլ ոչ քիչ թերություններն ու սխալները, հասցրել միֆականության, լեգենդի աստիճանի: Ուստի զարմանալի չէ, որ «նախկինների» վերադարձի հետ կապված վախի կամ «նախկինաֆոբիայի» գործոնը մեծ դերակատարություն ունեցավ այս ընտրություններում, առավել ևս, որ ընտրություններին մասնակցում էին ՀՀ նախկին երեք նախագահները։ Արդյունքում, շատերը, «նախկինների» վերադարձի հեռանկարից սարսափած՝ ակամա գործեցին այնպիսի ծայրահեղացված պատկերացումների ներքո, թե՝ «թեկուզ թուրքը մեզ կոտորի, բայց հանկարծ նախկինները հետ չգան»։ Ու երկրորդական դարձան երկրի անվտանգության խնդիրը, փլուզված տնտեսությունը, կորսված Արցախը, հազարավոր զոհերը...

Ընտրությունների այսպիսի արդյունքներ ունենալու հարցում մեծ ազդեցություն են ունեցել նաև ատելության, թշնամանքի գեներացումը, հասարակության բևեռացված վիճակը, սոցիալական և հասարակական խնդիրները։ Էլի մի շարք գործոններ: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին: Կփորձենք ժամանակի հետ առավել մանրամասն հասկանալ նման խայտառակ ընտրությունների, ավելի ստույգ՝ նման կործանարար արդյունքների այլ պատճառներ ևս, որպեսզի ապագայում կարելի լինի խուսափել նման փորձանքներից...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։