Ջրականում (Ջաբրայիլ) Ադրբեջանը և Թուրքիան միասին կստեղծեն բարեկամության զբոսայգի
Ադրբեջանը Ջրականում (Ջաբրայիլ) կստեղծի Թուրքիայի հետ բարեկամության զբոսայգի: Այս մասին ասել է Ադրբեջանի էկոլոգիայի փոխնախարար Ֆիրդովսի Ալիևը:
Ըստ նրա, թուրքական կողմն այդ նպատակով կտրամադրի մեկ միլիոն տնկիներ։
Կկառուցվի նաև ուսումնական կենտրոն և մանկապարտեզ: Կենտրոնում վերապատրաստման աշխատանքներում ներգրավված կլինեն նաև օտարերկրյա մասնագետներ: Նշվում է նաև, որ կստեղծվեն պայմաններ մոտ 50 մարդու բնակության համար։