91 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ռեժիոր, պրոդյուսեր Ռիչարդ Դոները
Հուլիսի 5-ին մահացել է Հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Ռիչարդ Դոները։ Նա 91 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով նրա կնոջը՝ պրոդյուսեր Լորեն Շուլլեր Դոններին:
Դոները առավել հայտնի է 1970-80-ականների մի քանի խորհրդանշական ֆիլմերի նկարահանմամբ: Նա նկարահանել է «Սուպերմենի» (1978) ֆիլմը, որտեղ խաղում էր Քրիստոֆեր Ռիվը:
Դոնները նկարահանել է նաև մի շարք այլ հայտնի և աշխարհահռչակ ֆիլմեր։