Այս օրերին զորացրվում են ընկերներ կորցրած, շատ անհասկանալի բաներ տեսած, շատ հարցեր ունեցող տղերք
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս օրերին զորացրվում են 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից երեխեքը։ Զորացրվում են ընկերներ կորցրած, շատ անհասկանալի բաներ տեսած, շատ հարցեր ունեցող, բայց չնահանջած, չհանձնված, մարտական առաջադրանքները մինչև վերջ կատարած տղերքը։
Նրանք տուն են գալիս լուռ, համեստ։ Նրանք գալիս են առանց զուռնայի, առանց դհոլի, առանց տաշի-տուշիների»: