Լուկաշենկոն Արևմուտքի պատժամիջոցները անվանել է միջազգային շանտաժ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետության դեմ Արեւմուտքի կողմից պատժամիջոցների օգտագործումը միջազգային մասշտաբի շանտաժ է: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Լուկաշենկոն մասնավորապես նշել է․ «Փաստորեն, սահմանափակող միջոցների օգտագործումը որպես ինքնիշխան պետության վրա ճնշման գործիք` միջազգային մասշտաբով անօրինություն և շանտաժ է»։
Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո վեցերորդ անգամ հաղթեց Լուկաշենկան։
ԿԸՀ-ի համաձայն Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1% -ը։ Այդ ամենից հետո երկրում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցեր, որոնց ճնշման համար անվտանգության ուժերը օգտագործել են հատուկ միջոցներ։