Մահացել է Ջիվան Գասպարյանը
Մահացել է նշանավոր հայազգի դուդուկահար և կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նրա թոռը՝ Ջիվան Աբրահամյան կրտսերը։
«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,- ասված է գրառման մեջ։