Բաքվում տեղի կունենա 2 հայ ռազմագերիների դատավարությունը
Ադրբեջանում պահվող 2 հայ ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկանում ենք Minval.az-ից։
Այսպիսով, Դավիթ Տիգրանի Դավթյանը և Գևորգ Ռուբենովիչ Սուդջյանը մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276 հոդվածի (լրտեսություն) հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտվել է, և նյութերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան ։ Քրեական գործը տեղափոխվել է դատավոր Ալի Մամեդովի վարույթ:
Գործով նախնական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին: