«Wizz Air» ավիաընկերությունը հուլիսի 7-ից Վիեննա-Երևան-Վիեննա չվերթներ կիրականացնի
«Wizz Air» ավիաընկերությունը Վիեննա- Երևան- Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։
«Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա- Երևան- Վիեննա երթուղով չվերթեր:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,-հայտնում են օդանավակայանից