«Թալիբան» շարժման և Աֆղանստանի իշխանությունների միջև բանակցություններ են սկսվել Թեհրանում
«Թալիբան» ահաբեկչական շարժման ներկայացուցիչների եւ Աֆղանստանի իշխանությունների միջեւ բանակցություններ են սկսվել։ Բանակցություններն ընթանում են Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Այս մասին գրում է ISNA գործակալությունը:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը խոսել է տարածաշրջանում ԱՄՆ-ի պարտության մասին՝ դա բացատրելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը: Դիվանագետի խոսքով՝ ավելի քան երկու տասնամյակ այս երկրում ԱՄՆ ներկայությունն իրենց մեծ վնաս է հասցրել:
Զարիֆը նշել է նաև, որ աֆղանական քաղաքական գործիչները «ստիպված են դժվար որոշումներ կայացնել» և երկխոսության մեջ մտնել: Ընդգծենք, որ վերջին շրջանում Աֆղանստանում լարված վիճակ է։ Յուրաքանչյուր օր զինված բախումների հետևանքով լինում են մեծ թվով զոհեր և վիրավորներ։