Բիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվըՄեսրոպ Առաքելյանը քննադատել է Ծառուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով շոուՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյան, ի՞նչ կարիք կար ԱԱԾ-ականներին այդ աստիճան նսեմացնելու․ Լիա ՍարգսյանՆիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալԽոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայում․ կան զոհեր և տուժածներՌուսաստանը մտադիր չէ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ․ ՊեսկովՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասըԳերմանիայի արտաքին գործերի նախարարի հռետորաբանությունը խորապես ամոթալի է. Իրանի ԱԳՆԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԳագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կանԲաքվում շարունակում են դատել հայ գերիներին․ Ղուկասյանի փաստաբանը պահանջել է չեղարկել դատավճիռըԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը»ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց
Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքները երեք օրից կերկարենԾառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik ԱրմենիաԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԱրդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Գևորգ ՊապոյանԿենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացելԳեղաձորում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտիՔանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակելՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ
Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում. Չեխական մամուլ
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգըՓաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա անվստահությունը. Զաքարյան ՄԻՊ-ին դիմում-բողոքների թիվը մեկ տարում աճել է ավելի քան 3 հազարովՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
Գագիկ Ծառուկյանի քնեցված առյուծներից մեկը չի արթնացել․ «Փաստինֆո»
Հուլիսի 8-ին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպԻրանում Խամենեիի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ բժշկական օգնության է դիմել ավելի քան 48,000 մարդՀայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄՀուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը«Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանըՀունիսին Հայաստան այցելել է 216 հազար 214 զբոսաշրջիկԾառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել ԿարապետյանԻշխանությունների ուղերձը հստակ է, վատ սցենար է. Դանիել ԻոաննիսյանՄարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներՆԱՏՕ-ի անդամ պետությունները հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովում պաշտպանական ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքենԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.amԳարեգին Բ–ն եկեղեցականների նոր նշանակումներ է կատարելԵթե իշխանափոխություն էլ լիներ, դատարանից որևէ ակնկալիք չէի ունենա, պայքարում եմ, որ արդարացվեմ. Դավիթ Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալԱյս փորձությունն էլ կանցնենք. բայց մենք անդառնալի այլ կորուստներ կարող ենք ունենալ՝ երկիր, պետականություն, մշակույթ, կրոն. Գագիկ Ծառուկյանի դուստր (տեսանյութ)Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունըԲուդանովը խոսել է Ուկրաինայում պատերազմի ակտիվ փուլի ավարտի ժամկետների մասին
Հասարակություն

Երբևէ մտածե՞լ եք 1999-2002թ. ծնված սերնդի մասին․ Սոֆյա Հովսեփյան

Երբևէ մտածե՞լ եք 1999-2002թ. ծնված սերնդի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Հաճախ եմ մտածում ու հասկանում, որ մեր հասարակությունը ծանր թմբիրի մեջ է։ Տղաների մի մասը զոհվեցին, իսկ մյուս մասը կամ բանակում են կամ կամաց֊կամաց զորացրվում են։ Մենք որպես հասարակություն պատրա՞ստ ենք պատշաճ դիմավորելու 44 օր ամեն ինչ տեսած, ակամայից միանգամից հասունացած էս երիտասարդներին։ Այն, որ պետությունը պատրաստ չէ և պատրաստակամություն չի էլ հայտնում, սա տեսանելի է։ Պատճառները որքան օբյեկտիվ են, նույնքան սուբյեկտիվ։

Իսկ հասարակությո՞ւնը...

Զորացրվածները այլ աշխարահայացքով ու կյանքի հանդեպ այլ պատկերացումներով են վերադառնում հասարակություն, իսկ հասարակությունը իր հունով ընկած, քաղաքականացված, չի էլ նկատում, որ երկու տարի առաջ բանակ ուղարկված ժպտերես պատանին վերադարձել է հասուն, շատ լուրջ, բայց միևնույն ժամանակ կորստի ու ցավի մեծ զգացումով, վերադարձել է իր հետ հաց կիսած, սահման պահած ընկերոջ կարոտով, անզորության զգացումով, որ ոչինչ չի կարողացել անել ընկերոջը փրկելու համար կամ ինչպես հաճախ է լինում «ինչո՞ւ հենց ինքը և ոչ ես» արտահայտությունը հաճախ մտքում պտտելով։

Չզորացրվածն էլ իր խնդիրն ունի, նոր կազմ, նոր անբարենպաստ պայմաններ, ամեն օր լարվածության ու անորոշության մեջ, օր շուտ տան տաքուկ անկյունուն՝ ապահով մի տեղ հասնելու սպասումով, նոր նպատակների սահմանման կարևորության փնտրթուկով և այլն, և այլն...

Շատ երկար կարելի է նկարագրել հոգեվիճակը, բայց դրանից իրենց կյանքում բան չի փոխվի, քանի դեռ մենք որպես պետություն և հասարակություն չենք մտորել ստեղծելու պայմաններ,որտեղ վերադարձից հետո կլինեն ապահով,հոգատար միջավայրում, պաշտպանված ու կարևորված։

Չեմ բացառում նաև, որ շատերը վերադառնան երկիրը լքելու անհագ ցանկությամբ, որպեսզի չառնչվեն անառողջ հասարակության,դառը իրականության, իրականությունից կտրված հարևանի, ընկերոջ շիրիմի և իր անսպասելի «անկարողության» հետ։

Իսկ աղջիկների վիճակն էլ իր հերթին է ծանր․ մեկը կորցրեց իր սիրելիին, մյուսը կորցրեց թաքուն երազելու հույսը, որ դասընկերը կամ հարևանը կամ էլ թաղեցին մի օր կգա բանակից ու իրեն ուշադրություն կդարձնի կամ կգնահատի երկու տարում իր փոփոխված տեսքն ու գեղեցկացած ու նրբացած դիմագծերը։

Սրան էլ հասարակությունը պատրաստ չէ ու չի էլ մտածել պատրաստվելու մասին և չի էլ կարևորել, որ իր դերը շատ մեծ է այս երիտասարդների հոգևոր առողջացման, ֆիզիկական գոյության և ապագայի նկատմամբ հավատի, հույսի ստեղծման գործում...

Գրեցի սա հուսալով, որ շատերդ կկարդաք ու կմտածեք, թե ինչ անել, ինչպես անել...

Թերևս այս հարցերի շուրջ մտածելն էլ արդեն գործի կեսն է և հոգատար հանրության ստեղծման ճանապարհ:

Բարի լույս, մարդի՛կ»,-գրել է Հովսեփյանը։