Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Հասարակություն

Երկիրը հայաթափվում է, իսկ կառավարությանն ուրախացնում է, որ գործազուրկները 1․5 %-ով նվազել են

Հայաստանի կիսակազմավորված կառավարությունում ուրախացել են՝ գործազրկությունը նվազել է: Այդ մասին կառավարության կայքէջում շտապել են տեղեկատվություն հրապարակել.

«Հայաստանում գործազրկության մակարդակը 2021թ-ի առաջին եռամսյակում 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.7 տոկոսային կետով՝ 19.7%-ի փոխարեն կազմելով 17%...»:

Նույն հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ զբաղվածության մակարդակն ավելացել է 1.5 տոկոսով․․․․

Սա կառավարության ձեռագիրն է՝ ժղովորդին կառավարելու և նրանց իրական խնդիրներից շեղելու համար դիմել հասարակությանը հաճելի մանիպուլյացիայի․․․

Հնարավոր է այս թվերը չեն ստում, բայց ստում է կամ, ավելի ճիշտ, այս դեպքում կեղծում է կառավարությունը․․․

Նախ պետք է արձանագրենք, որ համեմատությունը կատարվել է 2020 թվականի այն շրջանի նկատմամբ, երբ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ պասիվ վիճակ էր առհասարակ բոլոր ոլորտներում․ մարդիկ չէին աշխատում և, առհասարակ, փակ էին բոլոր տիպի հաստատությունները։

Այդ շրջանում արձանագրվեց, որ բնակչության ավելի քան 70%-ն անգործության է մատնված։ Այժմ այդ շրջանի հետ համեմատելով՝ կառավարությունն իր համար արձանագրել է՝ գործազրկության մակարդակը նվազել է․․

Սա իր հերթին, մյուս կողմից էլ այս  տարվա, առաջին եռամսյակում Հայաստանից ավելի շատ մարդ մեկնել է, քան ժամանել․․․

Ասել է թե՝ գործազուրկներն արտագաղթել են։ Նրանց թիվը Հայաստանում բնական է, որ պետք է նվազեր, բայց դրանից հայ ժողովրդի վիճակը բնավ չի լավացել, քանի որ հայտնի տեսություն է՝ երկրում միգրացիոն հոսքերը սովորաբար կտրուկ աճում են այն ժամանակ, երբ մարդկանց շրջանում առկա է անորոշություն, գործազրկություն և նրանք ապագայի նկատմամբ ոչ մի հույս չունեն․․․

Հայաստանից արտագաղթել են հիմնականում նրանք, ովքեր՝ կամ ի սկզբանե աշխատանք չեն ունեցել, կամ տարբեր պատճառներով զրկվել են աշխատանքից, և կամ էլ՝ աշխատավարձը չի բավարարել նորմալ ապրելու համար․․․ սա չի քննարկվում․․․

Իսկ որպեսզի ավելի փաստացի լինի, ապա նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության` 2021թ.-ի հունվար-մարտին ՀՀ-ից դուրս է եկել ՀՀ 127 338 քաղաքացի, մուտք գործել՝ 63 625-ը:

Այսինքն՝ 3 ամսում Հայաստանից անվերադարձ հեռացել է 63 713 ՀՀ քաղաքացի:

Այս ֆոնին հայտարարել, թե գործազրկությունը 1,5 տոկոսով կրճատվել է՝ առնվազն խեղկատակություն է․․․ կամ, ինչպես ընդունված է ասել, մոնիպուլյացա, որով կառավարությունը հերթական անգամ փորձում է հասարակության աչքերը փակել այդ նույն հասարակության հենց քթի տակ տեղի ունեցող իրադարձությունների վրա, որոնցից է օրինակ Փաշինյան-Ալիև հանդիպումն ու այդ հանդիպման ժամանակ հնարավոր պայմանավորվածության ձեռք բերումը, որը հազիվ թե հայերի օգտին լինի․․․ 

Ի դեպ, դրան դեռ կանդրադառնանք առանձին թեմայով, իսկ առայժմ նախկիններին մեղադրող ու «Փաշինյան» ընտրած քաղաքացիները, անտեսելով երկրի հայաթափման պատճառները, կուրախանան կառավարության հաղորդագրությամբ՝ թե գործազրկությունը նվազել է 1,5 տոկոսով․․․

Արմինե Մկրտումյան