Քանի որ գիտեն՝ մենք Սյունիքի միջանցքներին խոչընդոտելու ենք և չենք թողնելու նման բան տեղի ունենա, խնդիրը դրանում է, որ մեզ ձերբակալեն. Առուշ Առուշանյան
Ես պատրաստ եմ դատվելու, մենակ թե մեր ժողովրդին չգնան տնից, այգուց հանեն, տանեն, վախեցնեն, տարեց կանանց, բռնեն տանեն ոստիկանություն, մեր գյուղապետերին: Եթե պիտի ինձ տանեն, դատեն, ես պատրաստ եմ, բայց ոչ այդ ոչ բարոյական ձևով: Այս մասին դատարանի բակում, որտեղ քննվում էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցի ընտրության հարցը, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Իմ սկզբունքները միևնույնն է, չեն փոխվելու, իմ կարծիքը հստակ է, ես բազմիցս ձևակերպել եմ՝ եթե պետք է քաղաքական հետապնդումներ անեն, դատեն` թող դատեն: Խնդիրը, այո, այն է, որ քանի որ գիտեն՝ մենք Սյունիքի միջանցքներին խոչընդոտելու ենք և չենք թողնելու նման բան տեղի ունենա, խնդիրը դրանում է, որ մեզ ձերբակալեն և հարցին հեշտությամբ լուծում տան»,- ասաց Առուշանյանը: