«Թալիբան» շարժման զինյալները Աֆղանստանի բանտերից մեկից ազատ են արձակել բոլոր բանտարկյալներին
«Թալիբան» արմատական շարժման զինյալները ներխուժել են Աֆղանստանի Բադղիս նահանգի Կալայ-Նաու քաղաքի բանտ և ազատ արձակել բոլոր բանտարկյալներին։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Ըստ աղբյուրի ՝ թալիբները երեք կողմից հարձակվել են Կալայ Նաուի վրա, իսկ քաղաքում այժմ փողոցային մարտեր են ընթանում:
Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական վայրերում և նախահարձակ գործողություններ են իրականացնում մեծ քաղաքների դեմ:
Հիշեցնենք, որ Քաթարի մայրաքաղաք Դոհայում 2020-ի սեպտեմբերի 12-ին, Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» շարժման միջեւ սկսվեցին խաղաղ բանակցությունները: